Նորություններ
Page: 26
Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը: Հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը: Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի […]
Մայիսի 17-ից 21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: «Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» […]
Իտալիայի Թուրին քաղաքում նախօրեին կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ: Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է: Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Հայաստանի հետ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, […]
2022 թվականի ապրիլ ամսին EthnoCloud համաշխարհային էթնիկ երաժշտության առցանց հարթակի WORLD TOP 40 –ում լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» երգի վիդեոկոլլաժը: Հայտնում է Կինոաշխարհը։ Հայտնի այդ երգի ռոք-ֆոլկ տարբերակը Լուսինե Հովհաննիսյանի կատարմամբ, ինչպես և տեսահոլովակը, յուրատեսակ տուրք են հայ երկու հանճարներին՝ Սայաթ-Նովային և Սերգեյ Փարաջանովին: Վիդեոկոլլաժը ստեղծվել է Փարաջանովի «Նռան […]
Մայիսի 7-ին Սուրբ Ամենափրկիչ Վանք են այցելել Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրեն և Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին: Նրանք այցելել են Սուրբ Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարան, «Յովսեփ Արիմաթացի» եկեղեցի և «Ներսես Շնորհալի» գրադարան, ապա հանդիպել Թեմական խորհրդի հետ: Այս մասին […]
Երկար դադարից հետո վերաբացվում են Հայաստանի ազգային պատկերասրահի 2 հարկերն ամբողջությամբ: Վերաբացման մեկնարկը տրվում է նոր, գարնանային ցուցահանդեսով, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները: «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող […]
«Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու անիմացիոն աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում՝ անիմացիոն ֆիլմերի Կաննում։ Bars Media-ից հայտնում են, որ «Ավրորայի Լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է։ Ֆիլմում ներկայացվում է՝ Հայոց ցեղասպանություն ապրած հայուհու՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի, դրամատիկ կյանքի պատմությունը։ Bars Media-ից նշում […]
Այս տարի «Հայկական Ֆիլմ Ֆորումը» կկայանա մայիսի 7-14-ը, Երևանում։ Ցուցադրվելու են 2019, 2020 և 2021 թվականներին կինոէկրաններ բարձրացած Հայաստանի արտադրության կամ համարտադրության մոտ 20 լիամետրաժ ֆիլմեր: Նշենք, որ «Հայկական Ֆիլմ Ֆորումը» տարեկան միջոցառում է, որի ընթացքում ցուցադրվում են նախորդ տարիներին կինոթատրոնների էկրաններ բարձրացած հայկական արտադրության կամ համարտադրության ֆիլմերը, քննարկվում են հայկական կինոլորտի արդիական հարցեր։ «Հայկական […]
Մոտենում է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին, ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնելու է Ռոզա Լինը՝ «Snap» երգով։ Այս պահին մեր պատվիրակի տեսահոլովակի դիտումները՝ Եվրատեսիլի յութուբյան ալիքում, մոտենում են 2 միլիոնի։ Նշենք, որ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, […]
Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին՝ գիշերը Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։ […]