Նորություններ

Page: 31

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում` «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ», ճանաչվել է լավագույնը: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) […]

Հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում կայացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրեի «Ցավտ տանիմ, Արցախ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց երգչի կողմից «Հայր մեր» երգի կատարմամբ, այնուհետև Ազատամարտիկների պուրակի ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակը։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն նշել է, որ ստեղծագործությունը ծնվել է միանգամից։ «Մի օր՝ գիշերվա ժամը 5-ին, արթնացա […]

Պատերազմի թողած վերքերն ու ցավը դեռ երկար են ուղեկցելու մեզ․․․ Արսեն Սաֆարյանը նոր երգ է թողարկել, որը կոչվում է՝ «Դու գնացիր կռիվ, տղես»։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև մեր հերոս տղաների ծնողները։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը և օպերատորը՝ Վազգեն Ծատինյանը։ Հավերժ Փառք մեր հերոսներին։

Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։ Հայտնում է Արցախպրեսը։ BBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության զոհը։ «Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, […]

Հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ […]

Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի եզրափակիչ։ Եզրափակիչ է անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից։ Եզրափակչի լսումները կայանալու են հոկտեմբերի 18-20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: Ֆրեդերիկ […]

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների և ենթակառուցվածքների ստեղծումն է: Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաև գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչվել է «Հաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական […]

2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին,  Լոնդոնում՝  Քենսինգթոն  թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ): Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։ Համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և […]

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա Արցախ» հյուրանոցում կբացվի «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից հոգևոր և մշակությաին արժեքներ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը:

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background