Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանին ուղղված ագրեսիային
Written by Ռադիո Հայ on 13th September 2022
Reddit կայքի և InitializedCapital վենչուրային ընկերության համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանին ուղղված ագրեսիային։ Նա մասնավորապես գրել է․
«Հայաստան-ժողովրդավարությունը, հարձակման է ենթարկվում Ադրբեջանի (նավթային դիկտատուրայի) կողմից․ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի և ԱՄՆ նախագահի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց։ Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն այս անգամ»։
Օհանյանը գրառմանը կից տեղադրել է Հայաստանի եռագույնը։