Նորություններ
Page: 35
Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է նոր երգ, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Շանթ Նավոյանին։ Երաժշտության հեղինակն է Արսեն Գրիգորյանը, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի Ռեժիսորն է Նիկ Եգիբյանը։
Հայ դաշնակահար Գուր Սարգսյանը մասնակցել է Դելփյան խաղեր-2021-ին։ ԱՊՀ երկրների պատանեկան Դելփյան խաղերն այս տարի կայացան 15-րդ անգամ։ 15-ամյա դաշնակահարն իր տարիքային կատեգորիայում «Դաշնամուր» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Նա կատարել է հունգարա-գերմանացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի Երկրորդ համերգային էտյուդը։ «Մեծ Ասիա» հեռուստաալիքը հայտնում է, որ մրցույթի մասնակիցները 700-ն էին: Նրանք պայքարում էին ջութակ և դաշնամուր, […]
Աստղիկ Սաֆարյանը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա, որը նկարահանվել է «Հայաստան» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակն է հենց ինքը՝ Աստղիկ Սաֆարյանը։ Նայեք, լսեք և հանդես եկեք ձեր մեկնաբանություններով և գնահատականներով։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, մինչ բուն մրցույթի մեկնարկը, կազմակերպել է առցանց քվեարկություն։ Ըստ այդ տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգը զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդում՝ Վրաստանը։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայատանը ներկայացնելու է 14 ամյա Մալենան, «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), […]
Դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։ Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան, դիրիժոր՝ Ջանլուկա […]
Երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը նոր սիրային տեսահոլովակ են ներկայացրել հայկական լսարանին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Բոց ու հրդեհ» երգի հիման վրա։ Ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյան։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան,կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը […]
Կինոռեժիսոր, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովային հետևակի նախկին հրամանատար, լրագրող Էմիլ Հեսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմն «Օսկար»-ի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք կինոռեժիսորի թվիթերյան միկրոբլոգից: Ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի աշնանը, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Այնտեղ ներկայացված […]
Նոյեմբերի 22-ին հրապարակվեցին «Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխության հավակնորդները, որոնց թվում է նաև «Լադանիվա» խումբը։ Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է, մյուս վոկալիստը ֆրանսիացի Լուի Թոմասն է։ Չնայած «Լադանիվա»-ն ունի մոտ 2 տարվա պատմություն, բայց արդեն հասցրել է սիրվել հայկական լսարանի կողմից և ոչ միայն։ Խումբը ներկայացնում է նաև հայկական […]
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։ Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: […]