Նորություններ

Page: 39

Այսօրվա զրուցակիցս Ափօ Սահակեանն է։ Հայրենասիրական երգերի ներքո մեծացած սփյուռքահայ երիտասարդի երակներում եռում է հայի արյունը։ Ափօն ներկայացնում է հայկական ֆոլկ երգեր։ Կարևորում է ազգային և հայրենասիրական արժեքները, որոնք նրա մեջ սերմանել են դեռ մանկուց, ավանդույթ դարձած հայկական երգեր կատարելով։ Ափօի ընտանիքում չեն եղել երաժիշտներ, իսկ այժմ արդեն երկուսն են․ փոքր եղբայրը՝ Արա Սահակեանը ևս […]

Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ «Մեր հայրենակից, կոմպոզիտոր, Իսպանիայի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր»,-նշում […]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հերթական ցուցադրությունը: 2018 թվականին Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան ներկայացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն […]

Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին, ժամը 19:00 հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով: Նվագախմբից հայտնում են, որ համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են […]

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում: Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով […]

Ինչպե՞ս ստեղծվեց խումբը։ 44-օրյա պատերազմի ընթացքում, երկրում մթնոլորտը բավականին լարված էր, պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախում մնալն անվտանգ չէր, արցախահայ մեր հայրենակիցները Հայաստան էին եկել։ Դե այդ օրերին ով ինչով կարողանում էր օգտակար էր լինում մեր զինվորներին և Արցախից եկած հայրենակիցներին․ մենք սկսեցինք նվագել Արցախից Հայաստան գաղթած ընտանիքների, հետագայում նաև վիրավոր զինվորների համար: Այդ ընթացքում հասկացանք, […]

https://www.youtube.com/watch?v=8IFaUaAHLak

Հունիսի 12-ին ամփոփվել են դիրիժորություն մասնագիտությամբ անցկացվող Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքները։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին է արժանացել Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ տեղում է Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է […]

ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Այս մասին տեղեկանում են Նյու Յորքի քաղաքային օպերայի պաշտոնական կայքից:   Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝  «Ռիգոլետտո»-ն, կցուցադրվի օգոստոսի 29-ին Phoenicia International Festival of the Voice-ին:

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է: Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background