Նորություններ
Page: 47
Դերեք Շերինյանն այն ֆենոմենալ հայերից է, ով ավելի հայտնի է արտերկրում, քան իր հայրենիքում։ Եկեք ուղղենք այդ սխալը։ Շերինյանի բազմատաղանդ լինելը բազմիցս ապացուցվել է Էլիս Քուփերի երաժշտության միջոցով, ով մի անգամ նրան կոչել է «Ստեղնաշարային կալիգուլա»։ Եղել է Dream Theater, Black Country Communion խմբերի անդամ, այժմ նվագում է Sons Of Apollo-ում։ Շրջագայելով ու համագործակցելով լեգենդար […]
Եվս մեկ քայլ դեպի հաղթանակ: Մաշա Մնջոյանը շարունակում է պայքարել Ավստրալիայի «Ձայնը» (անգլ.՝ The Voice) հեռուստանախագծում: «Ձայնի» հերթական փուլում Մաշա Մնջոյանը, անցնելով Boy George-ի թիմ, մրցեց Էլիզ Սեն-Լեֆաոյի հետ, որի ընթացքում երկուսն էլ կատարեցին Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» հիթը: Մարզիչն ընտրելով Մաշային՝ թույլ տվեց մեր հայրենակցին շարունակել իր պայքարը նախագծում: ԹԵՄԱՏԻԿ: Մաշա Մնջոյանի հաղթարշավն […]
Նախորդ ամիսներին ողջ հայությանը հերթական անգամ հիացրած Մաշա Մնջոյանը, բարեբախտաբար, չի լքել Ավստրալական «Ձայնը» նախագիծը։ «Մենամարտ» փուլի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․ Քելլի Ռոուլանդի թիմում երգչուհին մրցում էր Էլլա Մոննըրիի հետ, ում էլ Քելլին հավանություն տվեց որպես իր թիմի վերջին անդամ մրցույթը շարունակելու։ Սակայն մարզիչներից մեկի՝ Բոյ Ջորջի մոտ կար մեկ ազատ տեղ, ով […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։ Հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Համերգը ղեկավարում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել Հայաստանի պետական […]
Հայկական երաժշտության անհայտ կողմը, որը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ամերիկայում բնակվող ու ստեղծագործող Պարույր Փանոսյանը, ով հանդես է գալիս Բեի Ռու (անգլ․՝ Bei Ru) բեմական անունով, հայտնի է իր միջին արևելյան ռիթմերով և էլեկտրոնային գործիքավորմամբ։ Երաժիշտ-փրոդյուսերի նոր «Ultraviolet Violent» թրեքում Ռուն համագործակցել է բոլորիս ծանոթ Սեբուի և ամերիկացի ռեփեր Blu-ի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն: Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի […]

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։ «Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին […]
Թամար Կապրիելյանի «Նվակ» հիմնադրամը նոր երաժշտական ալբոմ է ներկայացրել։ Երեկ՝ ապրիլի 24-ին թողարկվեց Նվակ կոլեկտիվի «I cannot come out and play» ալբոմը, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակին։ Ալբոմում Նվակը նորովի է ներկայացնում Կոմիտասի ստեղծագործություններից հինգը։ Կոլեկտիվին են միացել նաև Սեբու Սիմոնյանը, Միքայել Ոսկանյանը, Սերգեյ Գասպարյանն ու Մայք […]
Կարանտինն ավելի երաժշտական չէր եղել։ Երբ ինքնամեկուսանում են երաժիշտները, ի հայտ են գալիս տարբեր նորարարական գործեր։ Այդպիսին է նորաստեղծ «Biggest Armenian Fusion Collab» նախագիծը։ Հիմնական բենդի մասն են կազմում Ալբերտ Թորոսյանը, Զարե Գասպարյանը, Գարիկ Ամյանն ու Աբուլ Շմավոնյանը։ Ինչպես հայտնում է խմբի անդամ Ալբերտը, նա սկզբում գրել էր երաժշտություն, որը շուտով պետք է երգ դառնար։ […]
Այսօր մեր ամենատաղանդավոր հայրենակիցներից մեկն իր կախարդական երաժշտությունը կնվիրի բոլորիս։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ 😊 Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները», – Facebook-ում գրել է ՀՀ կառավարության […]