Նորություններ
Page: 48
Խոշոր ավտոթվարի հետևանքով երեկ կեսգիշերն անց մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին: Ավտովթարը տեղի էր ունեցել մարտի 14-ին, երբ Արիանան իր մեքենայով բախվել էր բետոնե հենասյանը, ինչի պատճառով կատարված մի քանի վիրահատությունները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Իր կնոջ մահվան մասին Լևոն Արոնյանն այպիսի գրառում է կատարել թվիթերյան […]
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաեւ թեթեւացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/ASSOofficial/videos/2551474541731281/
«Սարի Սիրուն Յար»-ի հերթական քավրը, այս անգամ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Մի օր հավաքվեցին տարբեր մասնագիտությունների տեր կանադահայերն ու որոշեցին անանուն խումբ ստեղծել։ Նրանց համախմբող օղակը եղել է Տորոնտոյի Հայ Կենտրոնի «Գուսան» երգչախումբը, որտեղ էլ արդեն մեներգիչներ են։ Մեզ իրար է կապել սերը հայկական երգի նկատմամբ: — Սևակ Հարությունյան, խմբի անդամ Տարբեր առիթներով հավաքույթների ժամանակ […]
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։ «Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի […]
Google-ը թույլ է տալիս այցելել աշխարհի ավելի քան 1200 թանգարան՝ տունը չլքելով։ Հույս ունենք՝ ինքնամեկուսացել եք, չունեք առողջական որևէ խնդիր և փնտրում եք տնային ժամանցի լավագույն տարբերակները։ Եկել ենք օգնելու։ Google-ի Arts and Culture նախագիծը աշխարհի լավագույն թանգարաններում վիրտուալ կերպով գտնվելու անվճար հնարավորություն է տալիս։ Կարող եք ծանոթանալ ցուցադրված բոլոր նմուշներին, դրանց պատմությանն ու էլ […]
Երևան, 11 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ […]
Թուրքիայի ամենամեծ՝ Վանա լճի հատակին 3000 տարեկան կառույց է հայտնաբերվել։ Ստորջրյա պեղումները կատարվել են Van Yüzüncü Yıl համալսարանի և Բիթլիսի նահանգապետարանի ղեկավարությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերված ամրոցը պատկանում է հայկական Երկաթե դարի քաղաքակրթությանը, որը հայտնի է որպես Վանի թագավորություն, Ուրարտու, Արարատ և Հայաստան։ Կարծիք կա, որ Վանա լիճը ձևավորվել է Վանի շրջանին մոտ գտնվող Նեմրութ […]
2 միլիոն եվրո գումարի չափով ներդրումային դրամաշնորհ E5P հիմնադրամից, որտեղ ԵՄ-ն ամենախոշոր ներդրողն է Դրամաշնորհն օժանդակում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի վերականգնմանը Փողոցների լուսավորության արդիականացումը ՎԶԵԲ-ի՝ Գյումրիի քաղաքային ճանապարհներ ծրագրում 22 միլիոն եվրո գումարի չափով ներդրման մաս է կազմում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ՀՀ ֆինանսների նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են 2 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ աջակցելու ՎԶԵԲ-ի ընթացիկ ներդրումներին, որոնց նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացումն է։ […]
Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ […]
Անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող կենտրոնի բացումը տեղի ունեցավ փետրվարի 22-ին։ Բոլոր այցելուների համար այն բաց կլինի ամեն օր (բացի կիրակիից) ժամը 16:00-ից 20:00-ն։ Գիդերը կաշխատեն ապրիլի 1-ից։ Կենտրոնը ներկայացնում է հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցների, կոնցեպտուալ նախագծերի և ինովացիոն գաղափարների իր մշտական հավաքածուն։ Արթուր Թարխանյան կենտրոնը հասարակական մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է […]