Նորություններ

Page: 54

86 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց, բեմադրիչ Սուրեն Գյանջումյանը: «Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային […]

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։ Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ […]

Հայաստանում կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված տվյալներով 2015թ. թողարկվող 32 ֆիլմերից 2018թ. ավարտվել է 15-ի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ, այդ կազմակերպություններում շարունակվում է 17 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2019թ.: 2018թ.-ին ավարտված լիամետրաժ ֆիլմերն են՝ «Սպիտակ», «Ձյունանուշ», «Էրկեն կիշեր» («Ճանապարհ» ֆիլմաշարից),  «Լյուդվիգ անունով ոզնի» («Անխելք մարդը»), փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան», «Ջիվան Գասպարյան», «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]

Փառատոն, որը չի զիջում Բեռլինին, Կաննին և ինչու չէ նաև Օսկարին։ Այսպիսի խոսքերով սկսվեց մայիսի 10-ին կայացած «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի առաջին և արտահերթ մամլո ասուլիսը։ Վերջինիս շրջանակներում ներկայացվեց փառատոնի նոր լոգոն և խոսվեց մի քանի սպասվող նախագծերի մասին։ Ներկայացված նոր լոգոտիպը հայերեն «Ծ» տառն է, որով ոչ միայն սկսում է «Ծիրան» բառը, այլև […]

ՀՀ-ում գրոծող թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2018թ. ներկայացումներ կազմակերպել է 24-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր, իսկ մյուսը ներկայացում չի կազմակերպել, սակայն ունեցել է ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Տվյալները ներկայացված է Ազգային վիչակագրական ծառայության կայքում։ 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած […]

ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից։  Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և […]

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն և Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար: Jnews-ի հաղորդմամբ, Ի. Քարսելաձեն հայտարարել է, որ  բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ: «Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի […]

Եվրատեսիլն արդեն շատ մոտ է, և մինչ գլխավոր շոուն երկրորդ ամենակարևոր բանը փորձերն են։ Փորձերի ժամանակ մարդիկ տեսնում են արտիստների տեսքը, բեմադրությունը և լսում են կենդանի կատարումը։ Սրբուկն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը երեկ են ժամանել Թել Ավիվ, իսկ այսօր՝ մայիսի 6-ին արդեն արել են իրենց առաջին փորձերը։ Երեք ելույթները եղել են առավոտյան, որոնցից ամենահաջողվածը երրորդն […]

Մայիսի 13-ին տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն  ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների […]

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background