Նորություններ

Page: 55

Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Գրականագետ  Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է ու լուսանկար հրապարակել. «Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները […]

Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը: Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական […]

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի […]

Ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։ «Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. […]

Sotheby’s աճուրդային տան թոփ-լոտերը, որոնք առաջիկայում ներկայացվելու են Լոնդոնում և Նյու Յորքում, ցուցադրվելու են Մոսկվայում՝   Շչուսևի անվան Ճարտարապետության պետական թանգարանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվել է ապրիլի 24-ին և տևելու է երեք օր։ Այցելուները կարող են տեսնել Հովհաննես Այվազովսկու, Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի և այլ վարպետների աշխատանքներ։ Ցուցահանդեսում ներկայացվելու է ռուսական արվեստի գործերի վաճառքի թոփ-լոտերը։ Վաճառքը կայանալու […]

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են ներկայացնում «մերժված» և  «պահանջված» գրականության ցանկերը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ասել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը՝ պատասխնելով հարցին, թե արդյոք մոնիթորինգ իրականացվում է ծախսերի արդյունավետությունը հասկանալու համար, արդյոք […]

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է: ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական  տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ […]

Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինգին նվիրված միջոցառումները։ horizonweekly.ca –ն գրում է, որ Յարմութը Քորնինգի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնիգի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։ Սառա Քորնինգը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից […]

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի է ունեցել դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին […]

Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթի  եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից՝ Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Բրիտանիա,  Լիտվա, Մալթա, Ուզբեկստան, Ռուսաստան, Ղազախստան։ Ընդհանուր առմամբ, ընտրական փուլին մասնակցել է 18 երկրից 90 կատարող։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայազգի երեք  մասնակից ներկայացված է լինելու եզրափակչում։ Նրանք նեկայացնում են տարբեր […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background