Տեսադարան
Page: 2
Հայկական իրականության ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից EmpyRay-ն (Էմփիրեյ) իր նոր կազմով վերջապես թողարկեց առաջին սինգլի տեսահոլովակը (մինչ այդ երգն ակտիվ պտտվում էր միայն երեք ռադիոկայաններում, այդ թվում` Ռադիո Հայում): «Անպարտելի» վերնագրով երգը գրվել է խմբի անդամ Գիսանե Պալյանի կողմից, ով ոգեշնչվել էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվ իրադարձություններով: EmpyRay խմբի նոր անդամ է […]
Ո՞վ կմտածեր, որ «Սկսում ենք» և «Ալաբալանիցա» էլեկտրոնային պարային հիթերից հետո Արամ MP3-ն կթողարկի սիրային մի բալլադ, որը կոչվում է «Կուզե՞ս»։ Միաժամանակ զարմանալի, միաժամանակ սպասելի էր նման փոփոխությունը, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Արամի կարողությունները, և ինչպես ինքն էր ասել մեզ հետ «Երգազրույցում»՝ «Ալաբալանիցային» հաջորդող երգն այլ ժանրում պետք է լիներ։ Երգը […]
Թերևս այս երգի վերնագիրը կարդալիս մեզանից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ այն կատարում է Որդան Կարմիր ռոք խումբը․ նրանք միշտ երգել ու ստեղծել են սթափության կոչեր անող, այլ կերպ ասած՝ մարտական երգեր։ Ինչպես ասել էին Երգազրույցում՝ «ժամանակն է մի փոքր նորություն ու հանգիստ նոտաներ մտցնել սեփական ռեպերտուարում»։ Ռոմանտիկ այս ստեղծագործությունը տարբերվում է ոչ […]
Արամը շարունակում է իր ռետրո-հաղթարշավը՝ մեծ ներդրում ունենալով հայկական ակումբների պարային թրեքերի ավելացմամբ։ «Ալաբալանիցա» երգն ու տեսահոլովակն, ամբողջությամբ փոխանցում են 90-ականների մթնոլորտը, որն այդքան էլ հին չի թվում կամ մեր իրականությունից հեռու․ ետ են վերադարձել այդ ժամանակների նորաձևությունն ու տրամադրությունները։ Նվազագույն դեկորացիաներով տաղավարներում նկարահանված այս տեսահոլովակի գլխավոր տարրը նեոնային լույսերն են, որոնք «հետապնդում» են բոլոր […]
Սիրուշոյի «Արմատ» ալբոմի խրոխտ վիճակներից հետո մի քիչ անհասկանալի էին դարձել երգչուհու նկատմամբ սպասումները։ Երեկ նրա ներկայացրած «Tighrope Walking» կատարումը համեմատած վերոնշյալ ժողովածուի երգերին շատ անձնական ու ռոմանտիկ է, չնայած՝ էլի կան հայկական տարրերն ու Սիրուշոյի ձայնի հետ մշտապես ուղեկցվող խաղիկները։ «Լարախաղացություն», այսպես է թարգմանվում երգի վերնագիրը։ Այն սիրո ռիսկայնության ու փոփոխականության մասին է։ Երգչուհին պատմում […]
«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։ Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել […]
«Եվրատեսիլ» ասելիս բոլորս ոգևորովում ենք, ուրախանում ու անհանգստանում՝ արդյո՞ք լավ երգ կունենանք, տեսահոլովակը հետաքրքիր կլինի՞․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ ուզում ենք լինի կատարյալ։ Հաջողվե՞ց Սրբուկին ու նրա թիմին հասնել այդ կատարելությանը։ Մենք ասում ենք՝ ԱՅՈ։ Ինչպես և խոստացել էին, «Walking Out» երգն ու տեսահոլովակը թողարկվեցին այսօր՝ մարտի 10-ին ժամը 21:45-ին։ Մարտական տրամադրվածությամբ այս երգը բոլորիս […]
Թառահար Միքայել Ոսկանյանն իր ընկերների հետ թողարկել է «Անքնության պարը» (The Dance Of Insomnia) նոր կատարումը, որը ձայնագրվել է «Հովեր» երգչախմբի հետ համատեղ։ Փետրվարի 21-ին լույս տեսած այս ստեղծագործության կոմպոզիտորը հենց ինքը՝ Միքայելն է։ Այն տեղ կգտնի կոլեկտիվի «Nightology» սպասվող ալբոմում։ Ժամանակակից էսթետիկայի չափանիշները նույնիսկ գերազանցող այս տեղահոլովակի ռեժիսորները Նելլի Օսիպյանն ու Լուսին Արցախինն են, […]
2018 թվականին հայ երաժշտասերների մեծ ուշադրությանն ու սիրուն արժանացած PROJECT LA խումբը ապացուցում է իր աշխատասիրությունը․ կարելի է ասել ամեն ամիս նրանք երկու հոլովակ են թողարկում, ինչը շա՜տ ողջունելի է։ Պահպանելով ավանդույթները՝ նրանք շարունակում են հայտնի բանաստեղծությունները երգերի վերածել։ Այս գործում նրանց օգնել է Պարույր Սևակի հիմք հանդիսացող «Աhա նորից գիշեր» բանաստեղծությունը, նախագծի հեղինակ Լևոն […]
Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։ Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ […]