Թամար

Ես Թամար Հովհաննիսյանն եմ, ծնվել եմ վարդագույն Երևանում, 1954 թվականին, բանաստեղծ Վահան Տերյանի անունը կրող փողոցում:

Ավարտել եմ Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, այնուհետև ընդունվել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Առաջին ներկայացումս եղել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» դրաման, որը բեմադրել էր հանճարեղ Վարդան Աճեմյանը: Եվ դրանից հետո դերեր, դերեր, դերեր․․․․ Ամուսնուս՝ Մհեր Մկրտչյանի հետ ստեղծել ենք Արտիստական թատրոնը, որը իր մահից հետո 1994 թվականից ղեկավարել եմ երկու տարի և այն վերանվանել եմ իր՝ Մհեր Մկրտչյանի անունով: Այս պահից սկսած նաև բեմադրություններ եմ արել: Հետո մեկնել եմ Միացյալ Նահանգներ ու Նյու Յորք- Նյու Ջըրսի Թեքեյան Մշակութային Միության մասնաճյուղին կից ստեղծել Մհեր Մկրտչյան թատերախումբ և թվով հինջ բեմադրություններ իրականացրել:

Հիմա Ռադիո Հայում վարում եմ իմ հեղինակային «Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» հաղորդումը: Մեծ սիրով եմ անում այն, որը թեմատիկ սահմանափակումներ չունի, ունկնդրի հետ զրուցում եմ իմ նախընտրած թեմաների մասին: Ես ուրախ եմ, որ մնայուն գործ եմ անում, և այս զրույցները դեռ շատ սերունդներ կկրթի: Այսքանը իմ մասին:


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background