Տիգրան Մանսուրյան

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։ Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, […]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Շարունակությունը կարդացեք այստեղ։

Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Լավ լուրերի շարքից 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ «Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»:

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։ Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ […]

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժորը  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է: Ծրագրում՝ Յոթ խմբերգ խոսք՝Ավետիք Իսահակյանի 1.Ծով […]

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը  նախօրեին Սուրբ պատարագից հետո Վեհարանի դահլիճում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։ Նախքան շքանշանի հանձնումը,  Վեհափառն ասել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատևման երաշխքին են, յուրաքանչյուրն իր չափով և տարբեր ձևերով լծված է այդ արժքների տարածմանը։ Խոսքն ուղղելով Տ. […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background