Կարևոր

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական հեղինակավոր ճարտարապետական մրցույթի Այս տարի Հայաստանը հրավիրվեց մասնակցելու Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի մրցանակաբաշխությանը, որի հիմնական նպատակն էր ընտրել Հայաստանում վերջին երկու տարիներին կառուցված լավագույն ճարտարապետական գործերը: Դրանք պիտի ընտրվեին Հայաստանի ճարտարապետների պալատի և անկախ էքսպերտների կողմից: Եվրոպական միության որոշմամբ Հայաստանը ներկայացնող անկախ էքսպերտ էր ընտրվել ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: [...]

Անսպասելի համագործակցություն բազմաժանր հայերից․ ստեղծագործել են Սեբուն, Միշոն ու Սերժ Թանկյանը։ «Ինտրովերտ (Ինձ խենթ անվանիր)», այսպես է կոչվում Capital Cities խմբի անդամ և Սիրուշոյի հետ «Վույ աման» թրեքում երգող Սեբու Սիմոնյանի, ռեփեր Միշոյի ու System Of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի համատեղ կատարումը։ Այս համագործակցութունն իրականացվել է երեք մտերիմ ընկերների միջև, ովքեր շատ հեռու […]

Ranker պորտալը հրապարակել է աշխարհում ժամանակակից ամենահայտնի ջութակահարների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է դասական երաժշտության հազարավոր սիրահարների քվեարկության արդյունքում։ Ցուցակում ընդգրկված է ամբողջ աշխարհից  30 ջութակահար։ Նրանց թվում են նաև Հայաստանը ներկայացնող ջութակահարներ Սամվել Երինյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իսպանիան ներկայացնող հայազգի Արա Մալիքյան,ը։ Այս մասին հայտնում է culturavrn.ru կայքը։ Ցուցակի առաջին հնգյակում  […]

Գյումրեցիների պես «քաղցրալեզու» և ակտիվ ֆանտանները լռեցին աղետալի 1988-ից հետո: Դրանից ընդամենը 4 տարի առաջ շահագործման հանձնված «Դրուժբա» շատրվանի տարածքը ժամանակին քաղաքի ամենասիրված հատվածն էր, այսօր, սակայն, ամենաանմխիթարը: ՀՀ քաղաքացու օրը՝ «Արթուր Թարխանյան» հիմնադրամի և Ռադիո Հայ ռադիոկայանի նախաձեռնությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ու Պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ, […]

«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։ Նրա խոսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազոտություններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ( DAAD ) հետ համատեղ։ «Կարողացել ենք հետազոտություն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիվներում և այլ հաստատություններում, որտեղ առնչություն կա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական […]

Պետերբուրգի Ռուսական թանգարանում վաղը՝ ապրիլի 11-ին բացվելու է հայազգի հանրահայտ նկարիչ Հովհաննես Այվազովսկու, նաև՝ Միխայիիլ Վրուբելի, Լեոն Բակստի, Ռեպինի, Կորովինի և այլ հայտնի արվեստագետների եզակի աշխատանքների ցուցահանդես։ Աշխատանքների մի մասը նախկինում չեն ցուցադրվել։ topspb.tv-ի հաղորդմամբ, ցուցահանդեսում ընդգրկված են մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։ Քիչ հայտնի աշխատանքների ցուցահանդեսում ներկայացված է լինելու ռուս և արտասահամանցի արվեստագետների ավելի քան 400 աշխատանք։ […]

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ  Սրբուհի Սարգսյանը  ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Նախօրեին որոշվել է՝ մրցույթի մասնակիցները որ համարի ներքո են հանդես գալու։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան […]

Մոտ մեկ ժամ առաջ Լավ էլի հայկական ալտերնատիվ ռոք խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևյալ նկարով և մակագրել․ — հենց հիմա, The BAMBIR-ի գերհյուրընկալ հարկի տակ 😉 սպասեք համատեղ համերգի մասին լուրերի… 😉 Այս հրապարակումը մեծ և դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Նրանք նշում են, որ «սպասում են երկու ամենասիրելի խմբերի համերգին»։ Մեզ դասելով երկրպագուների շարքին՝ մենք նույնպես […]

«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։ Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել […]

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը: Նա մահացել է վաղ առավոտյան, շարունակ անհանգստացնող հիվանդությունից; Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ-ից […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background