Գրիգոր Խանջյան․ «տեղի հանճարը»

Written by on 3rd March 2026

2026 թվականին լրանում է հայ անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպվում է «Գրիգոր Խանջյան․ տեղի հանճարը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական աշխարհը՝ տարածքի և մարդու փոխհարաբերության դիտանկյունից։

Խանջյանի արվեստում տարածքը պարզապես միջավայր չէ, այլ հիշողությամբ և ժամանակով լեցուն կենդանի ներկայություն։ Նրա ստեղծագործություններում «տեղի հանճար» (genius loci) գաղափարը ստանում է գեղարվեստական մարմնավորում․ նկարիչը ձգտում էր բացահայտել յուրաքանչյուր վայրի ներքին էությունն ու ինքնությունը՝ դուրս գալով արտաքին պատկերավորման սահմաններից։

Ցուցադրությունում ընդգրկված են նաև ստեղծագործություններ, որոնք նախկինում չեն ներկայացվել լայն հանրությանը։ Դրանք արտացոլում են արվեստագետի խորահայաց վերաբերմունքը աշխարհի նկատմամբ և նրա կարողությունը՝ տարածքը զգալու որպես կենդանի, շնչող ամբողջություն։

Ավելի քան քառասուն երկրներում ճանապարհորդած Խանջյանը իր արվեստում ձևավորել է ճանաչելի և ամբողջական հեղինակային տեսլական։ Ցուցահանդեսը հանդիսատեսին առաջարկում է յուրատեսակ ուղևորություն՝ արվեստագետի հայացքով բացահայտելու տարածքի լույսը, լռությունն ու ներքին ձայնը։

Ցուցահանդեսի բացումը կկայանա մարտի 22-ին, ժամը 15:00-ին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background