«Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» ցուցահանդես Երևանում

Written by on 27th April 2026

Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է բոլորին ապրիլի 30-ին՝ ժամը 18:30-ին, գտնվելու Արշիլ Գորկու ստեղծագործության հանդիսավոր ներկայացմանը և «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. Նոր ձեռքբերում» ցուցահանդեսի շրջայցին:

Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետական միջոցներով հեղինակավոր «Սոթբիս» (Sotheby’s) աճուրդից ձեռք է բերել համաշխարհային հռչակ վայելող ամերիկահայ արվեստագետ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) «Անվերնագիր» (մոտ 1944 թ.) աշխատանքը և փոխանցել Ազգային պատկերասրահին։ 1940-ականների կեսերին ստեղծված այս գծանկարը Գորկու՝ Հայաստանի թանգարաններում գտնվող առաջին և դեռևս միակ գունանկարն է, որտեղ վարպետի գունային ինքնատիպ լուծումներն ու ձևախաղերը բացահայտում են նրա հանճարեղ ձեռագիրը։

Աշխատանքը հանրությանը ներկայացվում է ընդլայնված ցուցահանդեսային ձևաչափով. առաջին անգամ Արշիլ Գորկին հանդես է գալիս իր ազդեցությունը կրած հայաստանյան և սփյուռքահայ այլ արվեստագետների շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս անքակտելիորեն ցույց տալու Գորկու և հայ արվեստի զարգացման հետագծի խոր կապերը։ Երեկոյի ընթացքում նախատեսված շրջայցը կուղեկցվի նաև վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայով, որը եռաչափ հարթության մեջ կներկայացնի վարպետի արվեստի զարգացման փուլերը։

Մշակութային այս տոնը կլրացվի Գորկու գույներով ներշնչված դիզայներական հագուստների և աքսեսուարների ցուցադրությամբ, ինչպես նաև երաժշտական կատարումներով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background