«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Written by Ռադիո Հայ on 14th May 2026
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։ «Դասական Եվրատեսիլ 2026»-ը տեղի կունենա հունիսի 6-ին, և մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն եվրոպական 10 երկրների պատվիրակություններ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումը կարևոր նշանակություն ունի դասական արվեստի հանրայնացման և մշակութային կյանքի ակտիվացման տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև, որ մրցույթի օրը խորհրդանշական է, քանի որ համընկնում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա հետ։
Մրցույթն անցկացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունի և Եվրոպական հեռարձակողների միությունի համագործակցությամբ։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ միջոցառման մի հատված կանցկացվի նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքում։
«Դասական Եվրատեսիլ 2026»-ին կմասնակցեն Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան։ Հայաստանը կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։