Երբ մեկ օրը դառնում է մի ամբողջ կյանք. կկայանա «անցավ»-ի շնորհանդեսը

Written by on 21st July 2026

Հուլիսի 24-ին A1 Art Space-ում տեղի կունենա Աննա Մեյնի «անցավ» վիպակի շնորհանդեսը։

«անցավ» էկզիստենցիալ վիպակը ներկայացնում է հերոսի կյանքի մեկ օրը, որն անցնում է սեփական բնակարանում՝ լիակատար մենության մեջ։ Ստեղծագործության ընթացքում հերոսը վերապրում է հիշողություններ, անդրադառնում անցյալին, որոնում ապրելու և մահվան պատճառները՝ բացահայտելով միայնության, ինքնաճանաչման և մարդկային ներաշխարհի շերտերը։

Շնորհանդեսը կվարի հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը։ Գրքի մասին կխոսեն նաև արձակագիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը և Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը։

Միջոցառումը կանցկացվի A1 Art Space-ում (Աբովյան 1/1)։ Մուտքը կբացվի ժամը 19:30-ին, միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

«անցավ» գիրքը վաճառքում կլինի հուլիսի 25-ից։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background