Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը սպասում է հեղինակների հայտերին
Written by Ռադիո Հայ on 5th August 2026
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝
- արձակ,
- դրամատուրգիա,
- մանկապատանեկան գրականություն,
- պոեզիա։
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն։
Յուրաքանչյուր անվանակարգում կհաղթի մեկ հեղինակ, որը կստանա 400 000 դրամ դրամական պարգև (ներառյալ հարկերը)։ Ստեղծագործությունները ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու անանուն։
Հայտի փաթեթը պետք է ուղարկել info@yerevanbookfest.com էլեկտրոնային հասցեին՝ Word ձևաչափով (բոլոր ստեղծագործությունները՝ մեկ ֆայլում)։ Նամակի «Թեմա» (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել հեղինակի անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ «Հովհաննես Գրիգորյան, Պոեզիա»), իսկ նամակի տեքստում՝ հեռախոսահամարը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 10-ն է։