|| ՊՐԵՄԻԵՐԱ | Սիրուշո | «Սիրտ» ||
Written by Ռադիո Հայ on 9th September 2025
Հայ փոփ երգչուհի-երգահան Սիրուշոն նախորդ շաբաթ ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Սիրտ» երգի հիման վրա, որի խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է։ Տեսահոլովակում երգչուհին ամուսնու հետ է նկարահանվել։
Մի քանի օրվա ընթացքում «Սիրտ»-ը հավաքել է մոտ մեկ միլիոն դիտում և բազմաթիվ դրական մեկնաբանություններ՝ լսարանին հուզելով իր անկեղծությամբ և նոր ստեղծագործական մոտեցմամբ։ Տեսահոլովակի արագ տարածման պատճառներից է Սիրուշոյի մեծ լսարանը և համատեղ աշխատանքի անձնական հուզական հատվածը, որը մատուցվել է ոճային և ժամանակակից ձևաչափով։