Ֆլեշ Մոտորս

Written by on 1st February 2019

«ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ընկերությունը,  զինված լինելով ժամանակակից սարքավորումներով, լավագույն մասնագետներով և մի քանի կայաններով Հայաստանի Հանրապետությունում, առաջարկում է ավտոտեխսպասարկման ծառայությունների լայն ցանկ: Բացի դրանից, ընկերությունը զբաղվում է նաև հայտնի ապրանքանիշերի ավտոմասերի, անվադողերի, մարտկոցների մանրամեծածախ առևտրով, ներմուծելով դրանք անմիջապես արտադրողներից:

Մենք ունենք առևտրային կետերի լայն ցանց  Հայաստանում, որը ներառում է 9 խանութ Երևանում և 3 խանութ մարզերում. Շիրակում, Կոտայքում, Արմավիրում:

Լինելով հանրաճանաչ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ներմուծելով անվադողերը, ավտոմասերը, մարտկոցները  անմիջապես արտադրողներից, մենք ձևավորում ենք լավագույն գները: Բացի դրանից հաճախորդներին տրամադրում ենք հնարավորություն օգտվելու գների ճկուն զեղչային համակարգից, վճարման ապառիկ  համակարգերից:

Խանութների լայն ցանցը թույլ է տալիս գնումներ կատարել Ձեզ ամենամոտ գտնվող կետից, չնայած դրան, Դուք կարող եք ընտրել և գնել Ձեզ անհրաժեշտ ավտոմասերը, անվադողերը, մարտկոցները, յուղերը և զտիչները մեր on-line խանութից, չլքելով Ձեր բնակարանը՝ www.avtomaser.am կայքի միջոցով:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background