Վեգա

Written by on 1st February 2019

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը:

2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի:

Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Ընկերությունը ներկայանում է իր սպառողին 20 հիպերմարկետներով և խանութ-սրահներով, որոնցից 8-ը գտնվում են Երևանում և 12-ը հանրապետության այլ քաղաքներում, որոնցից են՝ Գյումրին (2 խանութ), Վանաձորը, Սպիտակը, Հրազդանը, Արտաշատը, Կապանը, Տաշիրը, Սիսիանը, Մեղրին, Ստեփանավանը և Իջևանը:

Այս պահին ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ավելի քան 20 000 անվանում ունեցող ապրանքատեսականիով՝ աշխարհահռչակ արտադրողներից:

Լինելով Հայաստանի «TOP 100» խոշոր կազմակերպությունների ցանկում այսօր ՎԵԳԱ ընկերությունը հանդիսանում է իր ոլորտում բացարձակ առաջատար: Դա բազմակի անգամ հաստատվել է այնպիսի վստահելի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են GfK-ը և Gallup International-ը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background