Իվետա Մուկուչյան – Հայաստանի աղջիկներ

Written by on 2nd February 2019

Եթե ձեզ հարցնեն, թե ինչ հոլովակ կարելի է դիտել՝ պատկերացում կազմելու հայկական վիզուալ արվեստի մասին, հանգիստ կարող եք ցույց տալ Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ»-ը։ Սկսենք նրանից, որ այն նկարահանվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ Իվետայի և պարուհիների հագուստը ոգեշնչված է Մինաս Ավետիսյանի կտավներով, մեկ այլ տեսարան նկարահանված է Մեգերյան կարպետ Արմենիայում՝ ցուցադրելով հայկական գորգերը։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այստեղ ի ցույց է դրվում Հայաստանի աղջիկների նրբագեղությունը, հեզաճկունությունը, իսկ վերջում նույնիսկ խենթ ու խելառ կողմը։

Հայկական երգարվեստում շարունակում են ադապտացնել դասականների բանաստեղծությունները․ այս անգամ հերթը Հովհաննես Շիրազի համանուն բանաստեղծությունն էր։ Տեսահոլովակը լույս է տեսել 2018 թվականի նոյեմբերի 18-ին։

Երաժշտություն՝ Իվետա Մուկուչյան

Գործիքավորում՝ Lazzaro

Ռեժիսոր՝ Արեն Բայադյան

Մոնտաժ՝ Կարեն Մելքումյան

Խորեոգրաֆիա՝ Սոնա Յեսայան

Դիզայներ՝ Մերի Ստեփանյան

Վարսահարդարում՝ Նանո Ջուլհակյան

Դիմահարդարում՝ Աշխեն Նազարյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background