Ջրիմուռմուռ – Ավերակ
Written by Ռադիո Հայ on 2nd February 2019
Ջրիմուռմուռ (Jrimurmur) էքսպերիմենտալ փոստ-փանկ խումբն իր «Ավերակ» երգի տեսահոլովակը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այն երգչուհի Էլվինա Մակարյանի համանուն երգի քավրն է։ Ուրբանիզացված այս հոլովակը նկարահանվել է Երևանում, իսկ ավելի կոնկրետ՝ սկզբում՝ Երևանի բուսաբանական այգում և Մաշտոցի պողոտայի մայթերում։
Չնայած գործողությունների ու տեսարանների սակավության և դեպրեսիվ տրամադրության՝ տեսահոլովակը շատ էսթետիկ է ստացվել։
Դուետի անդամներն են՝ Հոլլի Արմենակյանն ու Գլազաստիկ Լուիզա Ֆինչը։ Նրանք հայտնի են երիտասարդների շրջանում, այսպես ասած՝ անդերգրաունդ վիճակներում։
Տեսահոլովակը դիտվել է ավելի քան 13,000 անգամ։
Օպերատոր՝ Ալիկ Սաֆարյան
Ռեժիսոր ՝ Մերի Մովսեսյան