Սրբուկ – Half a Goddess
Written by Ռադիո Հայ on 2nd February 2019
Նա եկավ «Եթե կարող ես»-ով, ապացուցելու, որ ինքը կարող է շատ ավելին, քան պատկերացնում էինք։ Սրբուկը բոլորիս հայտնի է հայկական «Իքս ֆակտոր» և ուկրաինական «Նախագծերից», որոնց ընթացքում ցույց տալով իր ողջ պոտենցիալը՝ դարձավ շատերիս սիրելին։ Այս տեսահոլովակից ընդամենը մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ հենց Սրբուհի Սարգսյանն է Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլին» ներկայացնելու Հայաստանը։ Նրա «Half a Goddess» (Կիսաստվածուհի) թրեքի տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին։
Հոլովակը մեկ բառով նկարագրելիս կարելի է ասել՝ կոնցեպտուալ․ այստեղ խառնված են բնականն ու արհեստականը (տափաստանում տեղդրված LED-խորանարդը), տիեզերական տրամադրությունն ու աֆրիկյան սիմվոլիկան։ Առաջին հայացքից դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ, սակայն ըստ մեզ՝ այդպիսով ցույց է տրվում յուրաքանչյուր կնոջ վերերկրայնությունն ու ուժը։ Այս ամենի հետ մեկտեղ կան նաև անհասկանալի կադրեր (տափաստանում երևացող տարբեր առանձնահատկություններով երիտասարդները), որոնք ցանկալի կլիներ ևս մեկ անգամ կրկնվեին։
Տեսահոլովակն ունի մոտ 200 հազար դիտում։
Երաժշտություն և գործիքավորում՝ Lost Capital
Բառեր՝ Theea Miculescu
Ռեժիսոր՝ Գրիգոր Վահրամյան
Խրեոգրաֆիա՝ Հովհաննես Սարգսյան
Ոճաբան՝ Արմեն Գալյան