Voices of Artsakh – Դե ասե
Written by Ռադիո Հայ on 2nd February 2019
Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։
Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ համեմատ։ Հետևելով համաշխարհային թրենդներին՝ Արցախի ձայները «Դե ասե» երգը գրելիս հաստատ ոգեշնչվել է լատինական ռիթմերով ու հնչողությամբ։ Ի դեպ նույն այդ լատինական կոլորիտը կա նաև տեսահոլովակի վերջում՝ երրորդ կրկներգի ժամանակ։ Մեր արցախցի բարեկամները չեն մոռացել նաև իրենց քաղցր բարբառի մասին․ երգի վերագիրն ու կրկներգն ամբողջովին «արցախերեն» է։
«Դե ասե» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 7-ին։ Այն նկարահանվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Այս պահին հոլովակն ունի ավելի քան 340 հազար դիտում։
Ռեժիսոր՝ Լիրա Քոչարյան
Երաժշտություն, բառեր՝ Ռազմիկ Ամյան
Գործիքավորում՝ KarenSevakProduction
Մոնտաժող՝ Կարեն Մելքումյան
Խորեոգրաֆիա՝ Արամ Մուսայելյան
Հագուստ՝ Օկսաննա Բաբուրյան
Վարսահարդարում և դիմահարդարում՝ Julhakyan’s Beauty Academy