Սունդուկյանի անվան թատրոնը երկրորդ բեմը կունենա

Written by on 3rd February 2019

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։

Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։

«Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը սահմանափակվի մեկ մեծ բեմով։ Դա տանում է լճացման, իսկ փոքր բեմերը զարգացման երաշխիքն են, բերում են նոր գաղափարներ, նոր հեռանկարներ»,- ասաց Վ.Մկրտչյանը։

Նա  նշեց, որ «Սև տուփի» առանձնահատկությունն այն է, որ բեմադրիչն է որոշում, թե քանի հանդիսական պետք է նստի։

«Մեր պոտենցիալով՝ 150-200 հոգի»,- ասաց թատրոնի տնօրենը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background