«Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել միջազգային կինոփառատոնում

Written by on 12th February 2019

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում 1 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել 1 դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի 1 ունեցել Մերձմոսկվայում:

«Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը  «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կոտի կինոնկարը նաև մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Սերժ Թանգյանը՝ System of a Down ամերիկյան ռոք-խմբի ղեկավարը:

Կինոնկարում խաղացել են ԼԵռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը և ուրիշներ: 2019 թվականի մրցույթին ընդամենը մասնակցել են յոթ երկրների տասը ֆիլմ և տասը սերիալ: Ստուգատեսի ժյուրին գլխավորել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միքայելա Թարիվերդիևան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիևան, ինչպես նաև հեռուստահաղորդավար և կինոքննադատ Անդրեյ Սմիռնովը:

Աղբյուր՝ Armenpress


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background