Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում

Written by on 19th February 2019

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական կատարումներով և թատերական ներկայացումներով հանդես կգան «Բամբիռ» և «Թմբաթա» ռոք խմբերը, «Անուշ» օպերայից Սարոյի և Անուշի արիաները կկատարեն վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը և Արմենուհի Սեյրանյանը,  Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի և «Երգի թատրոն»-ի մենակատարները, Ալավերդու «Լազուր» ժող. նվագարանների համույթը, կլինեն տիկնիկային ներկայացումներ Սպիտակի և Վանաձորի Տիկնիկային թատրոնների, ինչպես նաև թատերականացված ներկայացումներ Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնի մասնակցությամբ։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում, տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։
1869 թվականի փետրվարի 19-ին այդ տանն է ծնվել Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։

Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Աղբյուր՝ Panorama.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background