Դսեղում մեկնարկել են Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները

Written by on 19th February 2019

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ամենուր հնչում են նրա ստեղծագործությունները։ «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 11։00-ին, և գյուղի կենտրոնական հրապարակի տարբեր հատվածներում կարելի է դիտել բանաստեղծի ստեղծագործությունների բեմականացումներն ու լսել նրա բանաստեղծությունների ու պոեմների համար գրված երաժշտություն։

Միջոցառումներին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, նախարարների և պատգամավորներ։

Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին հիշեցրեց Թումանյանի կարևոր պատգամներից մեկը։

«Մենք համախմբվել ենք տոնելու մեր մեծ հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Եկել ենք խոնարհվելու և նրա հայրական խրատը ևս մեկ անգամ լսելու։ Նա խրատեց լինել սիրով ու միաբան. միայն այդ դեպքում կտեսնենք հայոց պայծառ ապագան»,- ասաց Չուլջյանը։

Պաշտոնական ելույթներից հետո մեկնարկեց համերգային տոնական ծրագիրը։

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են մեկնարկել Երևանում, Դսեղում և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Աղբյուր՝ Armenpress.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background