Կինեմատոգրաֆիստների միությունը կստեղծի մշակութային կենտրոն

Written by on 21st February 2019

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոլրտի նորություններին, ասելով, որ Կինեմատոգրաֆիստների միությունը նախկին Կինոյի տան շենքում կստեղծի մշակութային կենտրոն, որը կլինի առաջին լուրջ միջազգային մակարդակի մշակութային կենտրոնը և կծառայի ամբողջ երկրին՝ տուրիզմին, դպրոցին, բարձրագույն կրթությանը:Կառավարությունը ծրագրին հավանություն է տվել, սակայն այն չի լինելու միության սեփականությունը, այն բաց է լինելու համատեղ օգտագործման համար:Այն կլինի նաև մայրաքաղաքի և Մշակույթի նախարարության համատեղ կենտրոնը:

Հարություն Խաչատրյանը նշեց, որ բավական աշխատանքներ են իրականացնել շենքի ներքին վերանորոգման համար, մի քանի ամիս առաջ Գերմանիայից մասնագետների են հրավիրել, որոնք ասել են, թե նման ռետրո դահլիճներ Եվրոպայում 5-6 հատ են մնացել, որոնք աչքի լույսի պես պահում են:

«Մեզ անհրաժեշտ է, որ մշակութային կենտրոնը և դահլիճն ապահովենք ժամանակակից տեխնիկայով, օդափոխությամբ, անհրաժեշտ է 480 մլն դրամի չափ գումար, որը հաշվարկել են շինարարները: Հայտարարեցինք նաև շինարարական ընկերությունների համար մրցույթ, նաև նախագիծ ենք մշակել, բյուջեն հաստատել և հիմա քննարկման փուլում ենք»,-ասաց նա՝հույս հայտնելով, որ մեկ-երկու ամսից արդեն աշխատանքները կսկսեն:

Միության նախագահը նշեց, որ հատկացված տարածքը 3 հարկ է ներառում, Խանջյան և Վարդանանց փողոցներից մուտք կունենա, և կինոյի և արվեստի ժառանգությունը կտեղավորվի այդտեղ՝ ժամանակից լուրջ տեխնոլոգիաներով հագեցած:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Հարություն Խաչատրյանը կարծիք հայտնե,ց որ Կինեմատոգրաֆիստների միությունը և ընդհանրապես բոլոր միությունները պետք է  վերափոխվեն և դառնան մշակութային կենտրոնների և պրոֆմիությունների համատեղում: Նրա համոզմամբ՝ արվեստի միությունների մասին բավական վատ կարծիք է մնացել  Սովետական միության ժամանակներից, այն ժամանակ  արվեստագետների մեջ կային վտանգավոր մարդիկ՝  շատ ստորաքարշ, կամ ըմբոստ:

«Անցել են այդ ժամանակները: Պետք է միությունները դարձնենք մշակութային կենտրոնների և պրոֆմիությունների համատեղում: Ամենակարևորն այն է, որ կինոմթնոլորտ ստեղծվի»,-ասաց նա:Ինչ վերաբերում է հայ կինոյին, Հարություն Խաչատրյանի խոսքով՝  հայկական կինոն եղել է լավագույններից մեկը: Այն ժամանակի մեջ դարձավ ոճ, մտածողություն ու փիլիսոփայություն՝ հայ արվեստագետների կողմից արված:

Նա անդրադարձավ նաև  հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, Կինեմատոգրաֆիստների միության անունից կոչ անելով նրան դադարեցնել արդեն 16 օր տևող հացադուլը: Հարություն Խաչատրյանը նշեց, որ Կինեմատոգրաֆիստների միությունը Հովհաննես Գալստյանին իրավաբանական ծառայության հարցում օգնություն է առաջադրել:

«Պետք է երկխոսության մեջ մտնեն Մշակույթի նախարարության նախկին և՛ ներկա նախարարները, և՛ իրավաբանները, և՛ կինոկենտրոնի անդամները,  որպեսզի լեզու գտնեն: ԶԻնչքան շուտ սկսեն իրավական գործընթացը, այնքան խնդրի լուծումն արագ կգտնվի,-ասաց նա:

Աղբյուր՝ Yerkir.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background