Սոֆի Դերվոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ

Written by on 21st February 2019

Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը կանցկացվի փետրվար 25-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Նվագախմբից հայտնում են, որ Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր կղեկավարի Կամերային նվագախումբը, նաև հանդես կգա որպես ֆագոտահար: Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը:

Համերգին կներկայացվեն Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները:

Սոֆի Դերվոն 2015 թվականին է դարձել Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար: Ավելի վաղ՝ 2013-2015 թթ. աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել Վիեննայի Մյուզիքվերայն, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Փարիզի Ֆիլհարմոնիկ և այլ համերգասրահներում, Տոկիոյի Սանտորի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում և Նյու Յորքի Կարնեգի հոլում: Վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Աղբյուր՝ Panorama.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background