Հայաստանում տեղի կունենա ճապոնական կինոյի տասներեքերորդ փառատոնը

Written by on 27th February 2019

Հայաստանում մարտի 1-7-ը կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն։ Այն, ինչպես եւ նախորդները, կազմակերպպվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Խիկարի» մշակութային կենտրոնի կողմից։

Փառատոնը կբացվի մարտի 1-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Հատկանշական է, որ փառատոնը, ինչպես եւ նախկինում, կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում։ Մարտի 2-ին կինոհանդիսատեսը Վանաձորում կդիտի Տակեչի Խիդեկիի «Thermae Romae» ֆիլմը։ Մարտի 7-ին Գյումրիի եւ մարտի 4-ին Էջմիածնի հանդիսատեսը կդիտի Շո Ցկիկավայի «Հարյուրերոդ սերը քեզ հետ» ֆիլմը։

Աղբյուր՝ News.am



Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background