ԴԵՏՔ — Թիթեռ | Տեսահոլովակի վերլուծություն

Written by on 13th March 2019

«Ռադիո Հայ»-ի եթերում պրեմիերայից օրեր անց ԴԵՏՔ խումբն իր նոր «Թիթեռ» երգի տեսահոլովակը ներկայացրեց մարտի 9-ին։ Այն նկարահանված է VHS էֆեկտով, ինչը նշանակում է, որ կհիշեցնի այսօր արդեն շրջանառությունից դուրս եկած կասետաների տեսանյութեր։

Երգն առաջին անգամ լսել ենք «Հայկական կոկտեյլ»-ի տաղավարում և մտքներովս անգամ չէր անցնում, թե ինչի մասին է այն։ Տեսահոլովակն օգնում է պարզել այդ հարցը․ երգն այսպես ասած «գիշերային թիթեռնիկների», ավելի կոնկրետ՝ մարմնավաճառների մասին է, ովքեր խմբի երիտասարդ տղաներին «Տանում են մի հեռու աշխարհ»․․․

Հիմնականում բանակի մասին երգող այս խումբն առաջին անգամ փորձել է իրեն մեկ այլ թեմայում, որը ոչ թե զարմացնում է, այլ հարց է առաջացնում՝ ԻՆՉՈ՞Ւ։ Մի՞թե այդ ամենն իրոք ձեզ ոգեշնչում է․․․ Առաջին հայացքից հռետորական թվացող այս հարցերին հույս ունենանք, որ կպատասխանեն հենց խմբից ու նրանց թիմից։

Այնուամենայնիվ, այս ամենը չի կորցնում իր յուրօրինակությունը, քանի որ հաճելի է հայկական շոուբիզնեսում տեսնել այլ տեսանկյուններ ու հայացքներ։ Մենք դրա կարիքը հաստատ ունենք։

Չի կարելի չնշել նաև այն փաստը, որը ԴԵՏՔ-ն ակնհայտ էքսպերիմենտներ է անում՝ ունկնդրին ներկայացնելով տարբերվող կատարումներ։

Ինչ վերաբերում է տեսահոլովակին, կասենք հետևյալը՝ այն ավելի առեղծվածային ու հաճելի կլիներ առանց մարմնավաճառների, որոնք կարծես արհեստական տեղադրված լինեին հոլովակում։

Գեղեցիկ կոմպոնենտներից մեկը տեսահոլովակի առաջին կեսում երևացող նարնջագույնով վառվող շրջանն է, որը տղաները փոխանցում են միմյանց, իսկ վերջում այն արդեն փոխակերպվում է լուսաբացի։

Արհեստական տեսարաններից են նաև տղաների մի քանի դիրքավորումներ, որոնք առաջին իսկ հայացքից հիշեցնում են անգլերեն գիշերային թիթեռնիկների», ավելի կոնկրետ՝ մարմնավաճառների մասին է, ովքեր խմբի երիտասարդ տղաներին «awkward» (անհարմար) բառը։ Սակայն չի կարելի ասել, որ նրանք դեռ նոր են տեսախցիկի հետ աշխատում․ խմբի նախորդ տեսահոլովակներում տղաները վստահորեն ցույց են տալիս իրենց ու միաձուլվում միջավայրը ամբողջացնող երգի հետ։

Եվս մեկ տարր, որը մեր աչքից չի վրիպել, դա ի հակադրություն խմբի անդամներ Արման Պետրոսյանի և Վահան Կիրակոսյանի՝ Մայքլ Մելքումյանի ակտիվությունն է, ով իրեն մի քանի «չարաճճիություններ» է թույլ տալիս, դրանով իսկ ավելի կենդանի դարձնելով տեսաշարը։ Հատուկենտ ընտրված կերպար է, որը կմնա երկար ժամանակ կամ ընդմիշտ՝ պարզ կդառնա խմբի հաջորդ աշխատանքներում։ Մեզանից մնում է սպասել զարգացումներին՝ պարզելու ԴԵՏՔ-ի մյուս անդամների դերակատարումները։

Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Առաքելյանն է։

 

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background