Բամբիռն ու Լավ Էլի-ն համատեղ համերգ կտան
Written by Ռադիո Հայ on 16th March 2019
Մոտ մեկ ժամ առաջ Լավ էլի հայկական ալտերնատիվ ռոք խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևյալ նկարով և մակագրել․
— հենց հիմա, The BAMBIR-ի գերհյուրընկալ հարկի տակ 😉 սպասեք համատեղ համերգի մասին լուրերի… 😉
Այս հրապարակումը մեծ և դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Նրանք նշում են, որ «սպասում են երկու ամենասիրելի խմբերի համերգին»։
Մեզ դասելով երկրպագուների շարքին՝ մենք նույնպես սպասում ենք հետագա զարգացումներին և անակնկալներին։
Մեկնաբանություններում նկատեցինք, որ խմբի անդամներից Գոռ Մխիթարյանը համերգը սեպտեմբերին կայանալու խնդրանքին պատասխանել է, որ «պետք է սեպտեբերին լինի»։
Մարտի 14-ից Լավ Էլի-ի «Անձրևաշուն» ալբոմը հասանելի է դարձել CDBaby, Spotify, iTunes և Amazon Music երաժշտական հարթակներում։
TIGRAN On 18th March 2019 at 9:13 pm
ES DZEZ SIRUM EM