Մարտի 21-ին Գառնիում կնշվի Ամանորն ու Վահագնի ծնունդը

Written by on 19th March 2019

«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Գառնիում կնշեն Ամանորն ու Վահագնի ծնունդը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են. «Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:

Մինչ բուն տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները փոքր խմբով արևածագը կդիմավորեն արգելոց-թանգարանի տարածքում:

Տոնական արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էլ՝ ծիրանենու զարդարումն է: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Միջոցառման մասնակիցները ցանկություն կպահեն ու եռագույն ժապավեններով կզարդարեն արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին:

Միջոցառումը կշարունակվի երաժշտությամբ, Գառնի համայնքի մշակույթի պալատի սաների երգ ու պարի կատարումներով: Ներկաներին կբաժանվեն արևխաչերով տարեհաց ու մեկական ումպ գինի»։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background