Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին

Written by on 22nd March 2019

Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում  անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը:  Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:

Այս ֆորումին Վահան Տեր-Ղևոնդյանը զեկուցելու է «Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց», Արսեն Բոբոխյանը՝ «Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները» թեմաներով։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background