VLUME․ հայկական ամենամեծ թվային գրադարան

Written by on 23rd March 2019

Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը:

ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև  գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք ձայնագրերի (աուդիոգիրք) միջոցով լսելու հնարավորություն։

— Մարդիկ ավելիք քիչ ընթերցանության ժամանակ ունեն, ավելի շատ խաղում են և այդ մեղքն ինքս էլ եմ գործել։ Խնդիրն ընթերցանության գաղափարը նոր սերունդներին վերադարձնելն է, – հավելվածի ստեղծման գաղափարի մասին խոսեց Թեքնոլինգվիստիքս ՀԿ նախագահ Մարտիկ Չոլաքյանը։

Թեքնոլինգվիստիքս ՀԿ-ն ստեղծվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով հրատարակել հայերեն էլեկտրոնային գրքեր և ձայնագրքեր: Կազմակերպությունը աշխատել է լավագույն մասնագետների հետ, որպեսզի ստեղծի ձայնագրքերի և էլեկտրոնային գրքերի գրադարան և՛ արևմտահայերենով, և՛ արևելահայերենով: Կազմակերպության հիմնադիրները նաև երկարամյա ներդրումներ են արել ստեղծելու ՎԼՈՒՄ-ը` գերժամանակակից շարժական ընթերցանության հարթակ, որը հասանելի է դարձնում էլեկտրոնային գրքերն ու ձայնագրքերը աշխարհասփյուռ հայությանը:

Չոլաքյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք առկա են հատկապես սփյուռքում։ Այստեղ քիչ է ոչ միայն տպագիր գրականությունը, այլև հայալեզու էլեկտրոնային գրքերի հասանելիությունը այնպիսի հարթակներում, ինչպիսին օրինակ Kindle-ն է։ Խնդիրներ կան նաև հայ ժամանակակից գրականության թվայնացման հետ, ինչին «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հակադարձեց, ասելով․

— Հայ ժամանակակից գրականությունը թվայնացվում է արտակարգ, բայց դա պայմանավորված չէ թվերով, այլ ինչ տրամաբանությամբ է կատարվում այդ աշխատանքը։ Առաջնային խնդիր կա հեղինակային իրավունքի պահպանման հետ։ Մենք գրողներին սովորաբար իրենց մահից հետո ենք գնահատում, արձան կանգնեցնում և այլն։ Պետք է սովորենք նրանց մեր շնորհակալությունը հայտնել կենդանության օրոք՝ վճարելով նրանց արտադրանքի համար։

Ամենամեծ հայկական թվային գրադարանում նոր գրքերը լինելու են վճարովի, որոնց ընթերցանությունների և դիտումների հիման վրա տարվա վերջում գումար են ստանալու և՛ հրատարակչությունները, և՛ գրողները։

Աղբյուր՝ News1Dram


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background