Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածնին նոր վտանգ է սպառնում

Written by on 27th March 2019

Թբիլիսիի Շամխորեցոց եկեղեցու կողքին հյուրանոց կառուցելու դիմում է ներկայացվել քաղաքապետարան: Դիմումը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին և առայժմ չի քննարկվել՝ տարածքի վիճարկելի լինելու պատճառով։

Եկեղեցուն կից 970 քառակուսի մետր տարածքը, որն այժմ որպես ավտոկայանատեղի է օգտագործվում, պատկանում է «Նետիլիանի» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է  Օրբելի ՍՊԸ-ին, իսկ վերջինս` պատկանում է «Գագարինի փողոցի գինու տուն» ՍՊԸ-ին, որի 100 տոկոսանոց սեփականատերն ու տնօրենն է ոմն Ավթանդիլ Բախսոլիանին:

Եկեղեցու միակ կանգուն պատի մոտ արդեն իսկ հյուրանոց է կառուցվել: Թույլտվությունը, ըստ փորձագետների, տրվել է խախտումներով:

Թբիլիսիի 19-րդ դարի հայկական Շամխորեցոց կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background