Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Written by on 1st April 2019

Ապրիլի 1-5-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ։

Մշակութային շաբաթը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։

Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։

Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Հովհ․ Թումանյանի պատմվածքների ընթերցանություն։

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background