Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը ՀՀ քաղաքացիների համար կլինի անվճար

Written by on 8th April 2019

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում եւ կգործի արդեն ընթացիկ ամսվա վերջին օրվանից՝ ապրիլի 27-ից:

Ավելի վաղ՝ նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաեւ գնային քաղաքականությունը: Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը չեղարկվել:

Այժմ գործում են հետեւյալ սակագները.

– Ընդհանուր այցելությունների համար՝ 1500 դրամ

– Աշակերտների համար՝ 200 դրամ

– Ուսանողների համար (ուսանողական տոմսով)՝ 300 դրամ

– Բացատրություն հայերենով՝ 3000 դրամ

– 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, լեհերենով) 3000 դրամ, 11 եւ ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն)՝ 5000 դրամ

-Նկարահանումներ (առանց լույսի)՝ 2500 դրամ

Տարվա բոլոր օրերին անվճար այցելության արտոնություն է սահմանված հետեւյալ խմբերի համար`

-hատուկ դպրոցների սաներ, թոշակառուներ, զինծառայողներ, Արցախի ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) անդամներ, մինչեւ 6 տարեկան երեխաներ (համապատասխան փաստաթղթերով): Ռադիոգիդերը տրամադրվում են անվճար 15 հոգանոց ու ավելի խմբերին՝ տնօրենի հատուկ կարգադրության դեպքում: Արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերի սպասարկումը վճարվում է կրկնակի` առնվազն 50 այցելուի դեպքում:

Աղբյուր՝ Armtimes.com


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background