Արտյոմ Հակոբյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիքում»

Written by on 22nd April 2019

«Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը,  Հայաստանը  կներկայացնի «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների մրցույթում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։

«Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել։ Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոր ալիք» միջազգային մրցույթի  կիսաեզրափակչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,- նշում է Տյոմը:

«Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոսի 24-29-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում:

«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background