Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կատարող՝ «Մանկական Նոր ալիք»-ում
Written by Ռադիո Հայ on 22nd April 2019
Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից՝ Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Բրիտանիա, Լիտվա, Մալթա, Ուզբեկստան, Ռուսաստան, Ղազախստան։
Ընդհանուր առմամբ, ընտրական փուլին մասնակցել է 18 երկրից 90 կատարող։
Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայազգի երեք մասնակից ներկայացված է լինելու եզրափակչում։ Նրանք նեկայացնում են տարբեր երկրներ. Հայաստանը մրցույթին կներկայացնի Կարինա Իգիթյանը, Աբխազիան՝ Սառա Աբրահամյանը, Մեծ Բրիտանիան՝ Էրիկ Անտոնյանը։
Մրցույթը կայանալու է մայիսի 30-31-ին Ղրիմում։