«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա

Written by on 24th April 2019

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է:

ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական  տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ քառալեզու ալբոմը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով, սակայն նախատեսվում է ավելացնել տպագրության թիվը:

Ապրիլի 29-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա ալբոմի շնորհանդեսը:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background