Կանադայում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության որբերին փրկած Սառա Քորնինգի արձանը

Written by on 24th April 2019

Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինգին նվիրված միջոցառումները։ horizonweekly.ca –ն գրում է, որ Յարմութը Քորնինգի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնիգի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։

Սառա Քորնինգը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից ուղարկվել էր Միջին Արևելք՝ օժանդակելու հազարավոր հույն, հայ, ասորի գաղթականների։ Նա իր կյանքը վտանգելով՝ փրկել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։

Որպես բուժքույր, Սառան նախ հաստատվել է Հայաստանում՝ Երևանի մոտ, հարյուր հազարավոր գաղթականների կողքին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններով էին տառապում։

Սառա Քորնինգը մահացել է Յարմութում 1969 թվականին, 97 տարեկանում։ 2017 թվականին  Սառա Քորնինգը Տորոնտոյի հայ համայնքի կողմից արժանացել է Outstanding Canadian Award-ին:

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background