Արամ MP3 — Ալաբալանիցա
Written by Ռադիո Հայ on 1st May 2019
Արամը շարունակում է իր ռետրո-հաղթարշավը՝ մեծ ներդրում ունենալով հայկական ակումբների պարային թրեքերի ավելացմամբ։
«Ալաբալանիցա» երգն ու տեսահոլովակն, ամբողջությամբ փոխանցում են 90-ականների մթնոլորտը, որն այդքան էլ հին չի թվում կամ մեր իրականությունից հեռու․ ետ են վերադարձել այդ ժամանակների նորաձևությունն ու տրամադրությունները։
Նվազագույն դեկորացիաներով տաղավարներում նկարահանված այս տեսահոլովակի գլխավոր տարրը նեոնային լույսերն են, որոնք «հետապնդում» են բոլոր պարողներին՝ թարմություն հաղորդելով նախորդ դարաշրջանի միջավայրին։ Դե իսկ այս հոլովակում նույնպես չի մոռացվել նաև երգչի նախորդ հիթերում երևացող Պոնչը։
Այստեղ կգտնեք կասետաներով նվագարկիչներ, հայելիների առաջ պարողներ ու շատերիս մանկության մաս կազմող Դոնալդ բադիկին։
Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել դեռ ապրիլի 5-ին, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ անդադար ցուցադրվող պարերի բեմադրողը՝ Հովհաննես Սարգսյանը։
Բառեր՝ Ավետ Բարսեղյան
Երաժշտություն՝ Արամ MP3
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան