Որդան Կարմիր — Համբույրներ
Written by Ռադիո Հայ on 12th May 2019
Թերևս այս երգի վերնագիրը կարդալիս մեզանից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ այն կատարում է Որդան Կարմիր ռոք խումբը․ նրանք միշտ երգել ու ստեղծել են սթափության կոչեր անող, այլ կերպ ասած՝ մարտական երգեր։
Ինչպես ասել էին Երգազրույցում՝ «ժամանակն է մի փոքր նորություն ու հանգիստ նոտաներ մտցնել սեփական ռեպերտուարում»։ Ռոմանտիկ այս ստեղծագործությունը տարբերվում է ոչ միայն իր ռիթմով, դրա փափկությամբ, այլև փոփոխություն է նկատվում վոկալիստ Վահան Պողոսյանի երգելու ոճի մեջ։
Տեսահոլովակն ինչ-որ չափով ունի սյուժետային շղթա, կա գլխավոր հերոս (վոկալիստը) ու հերոսուհի։ Այստեղ տեսնում ենք սիրո պատմություն, բնություն, խարույկ, մոտոցիկլետ․․․ Թեթև տրամադրությամբ «Համբույրներ» երգի բառերն ու երաժշտությունը գրել են հենց խմբի անդամները, տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել է Դավիթ Ներկարարյանը։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան