Գյումրու դրամատիկական թատրոնը 154 տարեկան է

Written by on 23rd May 2019

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր՝ մայիսի 23-ին նշում է իր 154 ամյակը։ Այս մասին գրառում են կատարել թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«…1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը։ Ժամանակի մամուլն այսպես արխիվացրեց այդ կարևորագույն օրը քաղաքի պատմության մեջ. «Կլուբի 125 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր երկսեռ հանդիսականով:
Այսպիսով 1865 թվականի մայիսի 23-ը ժողովրդական ցնծության օր էր Ալեքսանդրապոլում…»։
Մայիսի 23-ը Մեր և Ձեր թատրոնի ծննդյան օրն է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background