«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում

Written by on 13th June 2019

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա»  հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար:

90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Իր 35-րդ տարում՝ միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը։

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

2019թ.-ի Երևանյան Հեռանկարների հոբելյանական տարին մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդել է լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը և մայիսի 28-ին տեղի ունեցած գրեմմիակիր ամերիկյան Պարկեր քառյակի առաջին ելույթը Հայաստանում:

Աղբյուր` Panorama.am
Թեգեր

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background