Տիեզերքը ներկայացրեց իր առաջին ստուդիական «Կոորդինատներ:00:02:37» ալբոմը

Written by on 19th June 2019

Իմ գրպանում ամբոխն է խոսում, այ Ալբոմ քեզ էինք կանչում․․․

Եթե հատուկ մրցանակ լիներ՝ Հայաստանի ամենաճշտապահ ու անկեղծ երաժիշտներն անվանակարգում, ապա Տիեզերք բենդը հաստատ կհաղթեր։ Նրանք ինչպես խոստացել էին Երգազրույցում, այնպես էլ իրենց առաջին ալբոմը թողարկեցին հունիս ամսին։

Վերոնշյալ ամսվա 17-ին կայացավ խմբի դեբյուտային «Կոորդինատներ:00:02:37» ալբոմի շնորհանդեսը, որի ընթացքում աղջիկները կատարեցին մի քանի երգ ու պատմեցին սկավառակի մասին։

— Մեր ալբոմում մեր մեծանալն է, մեր ճանապարհն է, առաջին սիրահարվելը, հիասթափվելը, առաջին անգամ գումար աշխատելը, ամեն ինչը․․․ – ասում են նրանք։

Նախկինում ժողովրդական երգերի քավրներով հանդես եկող այս խումբն արդեն ունի թվով 10 հեղինակային երգ, որոնք գրվել են 2017-2019 թվականներին։

Խմբի անդամներն են՝ Լուսինե Գալստյանը, Աստղիկ Մամիկոնյանը և Էլիզա Բաղդիյանը։

Շնորհանդես-համերգը տեղի ունեցավ ՀԲԸՄ ցուցասրահում, որտեղ ամեն կերպ փորձել էին վերարտադրել իրենց փորձատարածքը՝ տունը։

Մի փոքր բարդ հիշվող անունը ունի շատ ինքնատիպ պատմություն։

— Ամբողջ ալբոմը ձայնագրվել է կենդանի, չկա այդ ավտոտյուն կոչվածը, չկան նոտայի ուղղումներ․․․ Կային երգեր, որոնք ունեին արագացում և մետրոնոմով հնարավոր չէր ձայնագրել։ Երբ հասանք առաջին արագացումով երգին, ձայնագրման ստուդիայի տնօրենն ասաց «էրեխեք, սենց բան չի կարա լինի, նախորդ հինգ երգերի տեմպը 2,37 էր»։ Այդ ժամանակ հասկացանք, որ այս ալբոմն ուղղակի կյանքի շրջան չէ, այլ սկիզբն է, – ասաց Լուսինեն։

Աղջիկները հավաստիացնում են, որ այս ալբոմով «մի երկար պատմություն հասնում ա իրա վերջակետին, որից հետո ավելի երկա՜րն ա սկսվելու․․․»։

Ձայնասկավառակի միքսինգն ու մասթերինգն արվել է Alpha Sound ստուդիայում, ժապավենի վրա։ Որպես երաժշտական պրոդյուսեր հանդես է եկել Բամբիռ խմբի Նարեկը։

Սլաբառակի դիզայնի հեղինակը խմբի անդամներից Էլիզան է, իսկ նկարազարդումներինը՝ բոլոր երեքը միասին։

Ի դեպ, շնորհանդես-համերգն անցկացվեց առանց Աստղիկի, ով այդ պահին երկրում չէր։

Միջոցառման հետաքրքրիր և ամենաոգևորից առանձնահատկությունն այն էր, որ այն կայացավ ճամպրուկների վրա։ Սրահում իսկապես դրված էին այն ճամպրուկները, որոնցով Տիեզերքը շնորհանդեսից րոպեներ անց մեկնեց Շվեյցարիա։ Այնտեղ աղջիկները տասը օրում մասնակցելու են քսան համերգների։

Ձեզ ենք ներկայացնում շնորհանդես-համերգից մի քանի սիրուն պահեր նկարների և տեսնյաթերի տեսքով։

 

 

 

Հ․Գ․ «Կոորդինատներ:00:02:37» ալբոմն ուղղակի տիեզերական է, որտեղ յուրաքանչյուր թրեք շատ լավն է, բայց եթե հարցնում եք, թե մենք որ երգերն ենք ամենաշատը հավանել, ասենք՝ «Օրորոցային ինձ», «Պոետին» և «Հոգի»։

 

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background