Այսօր Կասկադում համերգով հանդես կգա ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը
Written by Ռադիո Հայ on 3rd July 2019
Երևանում են ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը:
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 20:00 Կասկադում հնարավորություն կա վայելելու սոուլ, դիսկո, մոթաուն, ջազ և բլյուզ երաժշտության անմոռանալի երեկո:
Ջիզելը և բենդի երաժիշտները նաև ժամանակ են գտել այցելել Հայաստանի տեսարժան վայրերը. ահա և որոշ լուսանկարներ: Համերգի կազմակերպմանն աջակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը»,-նշում են Հայաստանում Ամերիկյան դեսպանատնից։
Աղբյուր՝ Panorama.am